Եթե չխորանանք մանրուքների մեջ, ապա կտեսնենք հետևյալ պատկերը.
1. Սիրիայում ներգրավված էր և ռազմական ներկայություն ուներ Ռոսաստանը՝ ԱՄՆ-ի հիմնական գլոբալ մրցակիցը, որը Սիրիայից դուրս եկավ:
2. Ներգրավված էր Իրանը՝ ԱՄՆ-ի հիմնական հակառակորդը, որը նույնպես դուրս եկավ Սիրիայից:
3. Սիրիայից հեռացավ նաև Ասադը, որին նույնպես ամերիկացիները համարում էին թշնամական ռեժիմ:
4. Սիրիայում ներգրավված էր Թուրքիան՝ ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցը (վատ դաշնակիցը, բայց միևնույնն է դաշնակիցը), որն էապես մեծացրեց իր ազդեցության գոտին: Ի դեպ, հենց Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ջանքերով էր, որ տարիներ առաջ ԱՄՆ-ի ազդեցությունը մինիմալիզացվեց այս կոնֆլիկտում:
5. Ներգրավված էր և հստակ շահեր ուներ Իսրայելը՝ ԱՄՆ-ի թիվ մեկ ռազմավարական դաշնակիցը, որն է՛լ ավելի մեծ ներգրավվածություն կունենա սիրիական հողում:
Այսինքն, այս պահին Սիրիայում ամենից ազդեցիկ գործոններից են ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցներ Իսրայելը, Թուրքիան (իր բոլոր պրոքսիներով), ինչպես նաև քրդերը, որոնք նույնպես ԱՄՆ-ի դաշնակիցներն են համարվուն:
Իհարկե, այնպես չէ, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, բայց գլոբալ հակառակորդներն այս խաղում և այս փուլում այլևս չկան:
Սուրեն Սարգսյան